Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

ՀՅԴ. միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ

ՀՅԴ. միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ
04.12.2012 | 21:33

Դեկտեմբերի 4-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լիագումար նիստի հայտարարությունների ժամին հրավիրեց դեկտեմբերի 6-ին կայանալիք խորհրդաժողովում քննարկելու միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ գնալու ստեղծված հնարավորությունը: Արմեն Ռուստամյանը գտնում է, որ «նախ անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել այն առաջնահերթությունները, որոնց իրագործմամբ է հնարավոր դուրս բերել երկիրը տևական տեղապտույտից և ապահովել նրա անվտանգ ու արագընթաց զարգացումը, առկա է ընտրությունների նկատմամբ հասարակության ծայրահեղ անվստահություն, առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ չունի հասարակության մոտ բավարար վստահություն, ընտրությունները անխուսափելի իշխանափոխության վերածելու գործնականում միակ հնարավորությունը ընդդիմադիր զանգվածի լիարժեք համախմբումն է, վերջապես Հայաստանի ապագան կախված է նրանից, թե պետության ապագա գլուխը որքանով է այս մարտահրավերները կարևորելու և կստանձնի դրանք հաղթահարելու հանձնառությունը:

Հայաստանին այսօր պետք է ազգային պետական ուղեգիծ, որպեսզի երբևէ չզիջենք մեր շահերն ու նպատակները զարգանալու պատրվակով, ազատություն և ժողովրդավարություն է պետք, որպեսզի չզիջելու համար հնարավոր լինի զարգանալ, արդարություն է պետք, որպեսզի հանուն ներազգային համերաշխության բոլորին տրվեն հավասար հնարավորություններ և բոլորն օգտվեն ստեղծված բարիքներից,
Սա է երաշխավորում Դաշնակցության առաջարկած 7 կետանոց օրակարգի կատարումը: Հետևաբար, առանց միասնական օրակարգի ընդունման և դրա կատարումը երաշխավորող ճանապարհային քարտեզի համաձայնեցման անպտուղ և սին է միացյալ թեկնածուի որևէ փնտրտուք: Միաժամանակ, ուզում եմ պարզ և հստակ հայտարարել՝ մենք մեզ չենք ուզում որևէ մեկից գերադասել, բայց որևէ մեկն էլ հաստատ մեզնից գերադասելի չէ:
Մենք այս օրակարգը պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի չի հաջողվել հանել երկիրն ու ժողովուրդը թմբիրից և ազատել այս կապանքներից»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ